10001 դիտում
21:46 15-09-2021
Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո խաղող մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները համաձայնվել են ավելացնել խաղողի մթերման նվազագույն գինը
Սեպտեմբերի 15-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում խաղող մթերող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մթերման ընթացքում առաջացած խնդիրների քննարկման նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են «Պռոշյանի կոնյակի գործարան», «Վեդի Ալկո», «Ոստան գինու գործարան», «Հայասի Գրուպ», «Արտաշատ Վինկոն», «Իջևանի գինու գործարան» և «ՄԱՊ» ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է խաղողի մթերման գնի շուրջ առաջացած խնդիրը: Որպես քննարկման արդյունք՝ ներկա գտնվող կազմակերպությունները համաձայնել են բարձրացնել տեխնիկական սորտի խաղողի մթերման նվազագույն գինը՝ գործող 115 ՀՀ դրամի փոխարեն սահմանելով 130 ՀՀ դրամ։ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է նաև, որ մթերման կայաններում իրականացվել են կշեռքների և շաքարաչափերի ստուգաչափման աշխատանքներ՝ նշելով, որ այդ հարցը լինելու է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։
Փոխվարչապետը վերահաստատել է խաղողի արժեշղթայի ռազմավարական նշանակությունը և խաղող մթերող կազմակերպություններին առաջարկել է մթերման սեզոնն ամփոփելուց հետո պարբերաբար կազմակերպել նմանատիպ քննարկումներ՝ ոլորտում առկա խնդիրներին համակարգային լուծումներ տալու նպատակով։

Նմանատիպ նյութեր
2347 դիտում
23:43 26-09-2015
Արմավիրում վարչապետը խոստացել է հնարավորության սահմաններում օգնել խաղող մթերող ընկերություններին (լուսանկարներ)
5148 դիտում
20:18 23-05-2016
Վարչապետն ընդունել է խաղող մթերող ձեռնարկությունների ղեկավարներին
Այս բաժնից
1774 դիտում
22:30 26-12-2024
Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ․ tert.am
706 դիտում
22:25 26-12-2024
Արամ Ա Հայրապետը իր օրհնությունն է տվել ազգային-ընկերական ծառայություն մատուցող հաստատություններին
991 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել