211652_close_icon
views-count1903 դիտում article-date 23:17 15-09-2021

Մեզ դուր չեկավ Ռեալի պահվածքը․ ՊՍԺ-ի մարզական տնօրեն

ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի ապագայի մասին և ընդգծել, որ ակումբը դժգոհ է ամառային տրանսֆերային պատուհանի վերջում 22-ամյա ֆրանսիացուն գնելու «Ռեալի» փորձերից, հայտնում է Armsport.am-ը:

«Մեզ դուր չեկավ «Ռեալի» պահվածքը: Մեզ դուր չեկավ այն իրավիճակը, որն առաջացավ այն բանից հետո, երբ նրանք բանակցություններ սկսեցին աշխարհի լավագույն խաղացողներից մեկի վերաբերյալ տրանսֆերային պատուհանի վերջին շաբաթվա ընթացքում:

Մենք հստակ հայտնել ենք մեր դիրքորոշումը: Նրանց առաջարկը բավարար չէր, այն ավելի քիչ էր, քան մենք ցանկանում էին։ Վերջին առաջարկը, որի մասին խոսվում էր, այդպես էլ չստացվեց: Չեմ կարծում, որ Մբապեն կհեռանա ՊՍԺ-ից այս մրցաշրջանի վերջում՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Առանց Կիլիանի ոչ ոք չի մտածում ակումբի ապագայի մասին:

Մեսսի, Նեյմար, Մբապե. սա այն չէ, ինչ դու դիտել ես ընդամենը մեկ մրցաշրջան: Ես հավատում եմ, որ նրանք լրացնում են միմյանց, յուրաքանչյուրն իր որակներով թիվ մեկն է: Ես նրանց մեջ նախանձ չեմ տեսնում»,- ասել է Լեոնարդոն:

Նմանատիպ նյութեր