211652_close_icon
views-count1230 դիտում article-date 19:32 14-09-2021

Երևանում կազմակերպվել է «Իմ Ձեռագործ Հայաստան» արհեստագործական փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Իմ Հայաստան» ծրագիրը, որն իրականացվում է Սմիթսոնյան Ինստիտուտի և ֆինանսավորվում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, 2021 թ․ սեպտեմբերի 11-ին և 12-ին Երևանում կազմակերպեց «Իմ Ձեռագործ Հայաստան» փառատոնը։

Փառատոնին ցուցադրվեցին «Իմ Հայաստան»-ի և «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի համագործակցության արդյունքները և Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տեղացի արհեստագործների աշխատանքները։
 
Փառատոնի շրջանակում Գաֆէսճեանքանդակներիպարտեզում տեղի ունեցավ արհեստագործների ստեղծագործությունների երկօրյա բացօթյա ցուցահանդես (շաբաթ օրը՝ ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, իսկ կիրակի՝ 09:00-ից մինչև 18:00-ն)։ Այցելուները հնարավորություն ունեին իրենց ուժերը փորել այնպիսի արհեստներում, ինչպիսիք են փայտի փորագրությունը, ասեղնագործությունը, շյուղագործությունն ու հելունագործությունը, կավագործությունը, կարպետագործությունը և այլն։ Ավելի քան 40 արհեստագործ ցուցադրեցին իրենց հմտությունները՝ միաժամանակ վաճառելով իրենց նոր հավաքածուներում ընդգրկված աշխատանքները։
 
- Վերջին վեց տարիների ընթացքում, ԱՄՆ կառավարությունն աջակցել է զբոսաշրջության սեկտորի զարգացմանը Հայաստանի ժողովրդի, ԱՄՆ ՄԶԳ-ի և Սմիթսոնյան Ինստիտուտի համագործակցության շրջանակում իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի միջոցով։ Ես այցելել եմ Հայաստանի բազում ուղեվայրեր՝  Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու համար, և ես ուրախ եմ այսօր այստեղ գտնվել այն արհեստագործների հետ, որոնք ներկայացնում են Հայաստանի յուրահատուկ փորձառությունների լայն շարքը, - նշեց Դեսպան Թրեյսին։
  
- Հայաստանում արհեստը զբոսաշրջիկի փորձառության անբաժան մասն է, ինչպես նաև արդյունավետ եղանակ՝ ապահովելու համար, որ զբոսաշրջիկի ծախսած գումարը ծառայի ի շահտեղական համայնքների։ Այս փորձառությունները և արհեստագործների ու զբոսաշրջիկների միջև ստեղծված հարաբերությունները պետք է դիտարկել որպես զբոսաշրջային առաջարկի բազմազանեցման հնարավորություն, ինչպես նաև ավելի լայն տնտեսական զարգացման խթան, - հավելեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։
 
- Հայ համայնքները հարուստ են հրաշալի արհեստագործներով։  Նրանց բնորոշ է արհեստների հանդեպ տարերքը։ «Իմ Ձեռագործ Հայաստան» արհեստագործական փառատոնի շնորհիվ արդեն չորրորդ անգամ Երևանի սրտում ցուցադրվում են մարզային արհեստագործների հմտությունները։ Ես կարծում եմ, որ հասարակությունը հիացած էր ձեռագործ աշխատանքներով և մեծ ոգևորությամբ էր փորձում սեփական ուժերը առանձնահատուկ առարկաներ ստեղծելու գործում, - ասաց «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը։  
  
«Իմ Ձեռագործ Հայաստան» փառատոնի անցկացման վայրը տրամադրվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից։
 
«Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Ծրագիրը խթանում է հայ մշակութային ժառանգության կենսունակությունը՝ ներառական և դինամիկ զբոսաշրջության սեկտորի զարգացման միջոցով՝ ներգրավելով ողջ երկրի հայ համայնքներին և ծառայելով ի շահ նրանց։                                                                                                                                                                                                               
Հավելյալ տեղեկատվության համար՝ «Իմ Հայաստան» ծրագրի Հաղորդակցության գծով մասնագետ Աննա Բիշարյան 
+374 44979566, +374 55050168; [email protected]
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր