211652_close_icon
views-count2554 դիտում article-date 11:36 14-09-2021

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը վայր է դրել մանդատը

 Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը վայր է դրել մանդատը։ Այս մասին այսօր` սեպտեմբերի 14–ին, ավագանու նիստը բացելիս ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Կուզեի շնորհակալությւն հայտնել պարոն Էյրամջյանին համատեղ շատ բեղմնավոր աշխատանքի համար և ցանկանալ հաջողություն իր ապագա գործունեության մեջ», - ասաց Մարությանը։

Նշենք, որ խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, քարտուղար` Լևոն Հովհաննիսյանը։
 

Ավելի վաղ` այս տարվա փետրվարին, Էյրամջյանը ավագանու նիստում հայտարարել էր, որ ունի առողջական խնդիրներ, որով պայմանավորված 2019-ին մի ամբողջ նստաշրջան ստիպված է եղել բացակայել ավագանու նիստերից:

Նմանատիպ նյութեր