Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Մեկնարկել է Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի պաշտոնական այցը Երևան:
Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ, Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: