211652_close_icon
views-count1649 դիտում article-date 10:16 13-09-2021

Իրկուտսկում L-410 ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում սեպտեմբերի 12-ին, տեղի ժամանակով ժամը 23։15-ին կոշտ վայրէջք է կատարել ուղևորատար L-410 օդանավը, որում եղել են 14 ուղևորներ և անձնակազմի 2 անդամներ։

Ինչպես հայտնում է Gazet.ru կայքը, արտակարգ պատահարը տեղի է ունեցել Կազաչինսկոյե բնակավայրի աէրոդրոմից 4 կմ հեռավորության վրա։

Զոհվել է անձնակազմի 2 անդամներն ու 2 ուղևոր։ Մյուս բոլոր ուղևորները տարբեր աստիճանի վնասածքներ են ստացել։

Օդանավը հրդեհվել է վայրէջքի ժամանակ և ընկել տայգայի մեջ։ Այն պատկանում էր «Աէրոսերվիս» ընկերությանը։ 

Վթարի առաջին վարկած է համարվում օդաչուների սխալը։ Այս պահին գտնվել է սև արկղերից մեկը։ 

Սեպտեմբերի 15-ը Իրկուտսկում սգո օր կհայտարարվի։









 

Նմանատիպ նյութեր