211652_close_icon
views-count1940 դիտում article-date 15:58 12-09-2021

Ֆրանսիան հրաժարվել է ճանաչել Աֆղանստանում թալիբների նոր կառավարությունը

Ֆրանսիան հրաժարվում է ճանաչել Աֆղանստանում «Թալիբան»շարժման նոր կառավարությունը և որևէ հարաբերություն ունենալ նրանց հետ, հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ թալիբներին մեղադրելով ստի մեջ, գրում է shantnews.am-ը:

«Ֆրանսիան հրաժարվում է ճանաչել կամ որևէ հարաբերություն ունենալ այդ կառավարության հետ ։ Մենք նրանցից ակնկալում ենք գործողություններ։ Մենք մի շարք պայմաններ ենք առաջադրել», – հայտարարել է Լե Դրիանը France 5 հեռուստաալիքի եթերում ։

Ինչպես նշել է նա, այդ պայմանների թվում են՝ թույլ տալ անարգել լքել երկիրը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են դա, թույլատրել մարդասիրական օգնության մատակարարումները այն շրջաններ, որոնք թալիբների անմիջական հսկողության տակ չեն գտնվում, պահպանել կանանց իրավունքները եւ հրաժարվել «Ալ Քաիդայի» հետ համագործակցությունից:

«Նրանք բազմիցս ասել են, որ թույլ կտան որոշ օտարերկրացիներին և աֆղանցիներին անարգել լքել երկիրը, և խոսել են ներառական և ներկայացուցչական կառավարության մասին ։ Բայց նրանք ստում են։ Արդյունք չկա», – նշել է նախարարը։

Նմանատիպ նյութեր