211652_close_icon
views-count4088 դիտում article-date 11:28 12-09-2021

Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր օջախ է բռնկվել

Չինաստանի Ֆուցզյան նահանգում հայտնաբերել են նոր տիպի կորոնավիրուսով վարակման 6 և ասիմպտոմային 18 դեպք, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին, գրում է shantnews.am-ը:

Նոր օջախ է հայտնաբերվել Պուտյան քաղաքի Սյանյու գավառում։ Պուտյան քաղաքում մեկ օրում հիվանդության 19 դեպք է հայտնաբերվել, Ցյուանչժոու քաղաքում՝ 1 դեպք։

Ընդամենը մեկ օրում Չինաստանում 46 նոր վարակակիր է հայտնաբերվել, որոնցից ավելի քան կեսը արտերկրից է ժամանել:

Ավելի վաղ՝ հունվարի 19-ին, ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեն հայտարարել էր Ցզիլին հյուսիսարևելյան նահանգում վարակման օջախի մասին: Այնտեղ մեկ օրում գրանցվել է վարակի 43 դեպք։

Առաջին դեպքը հայտնաբերելուց հետո իշխանությունները տեղի բնակիչներից վերցրել են 81 938 նմուշ։

Նախնական տվյալներով ՝ կորոնավիրուսի տարբերակը նույնականացվել է որպես «դելտա» բարձր կոնտագիոզ շտամ:

Ներկայում, ԱՀԿ-ի տվյալներով, աշխարհում հաշվվում է ավելի քան 223 միլիոն հիվանդ, իսկ Ջոնս Հոփկինսի համալսարանի հաշվարկներով՝ կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 224 միլիոնի:

Նմանատիպ նյութեր