211652_close_icon
views-count1602 դիտում article-date 22:40 11-09-2021

ՔՏՀԱ տեսչական մարմինը հանգստյան օրերին դիտարկել է Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների հասարակական տրանսպորտում:

ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջաններում ուղևորափոխադրում կատարող 80 տրանսպորտային միջոց: Նրանք հայտնաբերել են, որ որոշ ուղևորներ և վարորդներ չեն կատարել փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը, ինչպես նաև մի քանի տնտեսավարողներ իրենց տրանսպորտային միջոցներում չեն ապահովել ախտահանիչ հեղուկների պարտադիր առկայությունը:
ԱԱՏՄ տեսուչներն այդ խախտումների հիմքով 14 վարչական արձանագրություն են կազմել:

Մշտադիտարկմանը զուգահեռ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հատկապես Covid-19-ի նոր շտամների ի հայտ գալու ֆոնին հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու իրազեկման աշխատանք են կատարել ուղևորներրի և ուղևորափոխադրողների շրջանում:
Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ ուժեղացված հսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր