211652_close_icon
views-count6893 դիտում article-date 20:00 11-09-2021

Ինչու է աճել ՃՏՊ–ների թիվը. Ղահրամանյանը թվարկում է խնդիրներն ու նշում պատասխանատուներին. Sputnik Արմենիա

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառներին և դրանց արդյունքում զոհերի ու վիրավորների թվի աճի հետ կապված խնդրին։

ՃՏՊ-ների աճի առումով ոստիկանությունը միակ պատասխանատուն չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սերգեյ Ղահրամանյանը` նշելով, որ ճանապարհային ոստիկանությունը վերահսկողություն իրականացնող մարմին է, այլ ոչ թե երթևեկություն կարգավորող ու կազմակերպող։

«Ճիշտ է, ոստիկանությունն իր մասով երթևեկության կարգավորման գործընթացի մասնակից է, այդուհանդերձ մեզ մոտ վթարներին ու պատահարներին առնչվող մեծ խնդիրը կապված է երթևեկության սխալ կազմակերպման հետ, և դրա պատասխանատուն ամենևին ոստիկանությունը չէ։ Այստեղ նախևառաջ անելիքներ ունեն կառավարությունը, տարածքային կառավարման մարմինները, ՏԻՄ–երը, սա կառավարման հետ կապված խնդիր է, իսկ ոստիկանությունը միայն վերահսկողի, կարող է կոպիտ հնչել` տուգանողի և, որպես հետևանք, վթարներն արձանագրողի դերում է։ Ոստիկանության կողմից կանխարգելումը հանգում է նրան, որ վարորդները շարժվում են խախտումներ կատարելու դեպքում տուգանվելու կանխավարկածով»,– նշեց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամը։

Ղահրամանյանի կարծիքով` ճանապարհային ոստիկանությունը, որպես վերահսկող մարմին, զերծ չէ թերացումներից, քանի որ կան վարորդներ, որոնք հակված են խախտումներ կատարելուն և առաջնորդվում են այն կանխավարկածով, որ իրենց ամեն ինչ թույլատրելի է, որ իրենք կարող են ամեն ինչ անել առանց պատշաճ արձագանքի կամ հակազդեցության։

Մանրամասները՝ այստեղ

Նմանատիպ նյութեր