211652_close_icon
views-count1250 դիտում article-date 19:07 11-09-2021

ՔՊ-ն Գյումրու տարածքային կառույց է ստեղծել

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ստեղծել է Գյումրու տարածքային կառույց:

«Սիրելի՜  Գյումրեցիներ

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը այսօր ստեղծեց կուսակցության Գյումրու տարածքային կառույց` ընտրելով տարածքային խորհրդի անդամներ։

Տարածքային խորհրդի ընտրված անդամները կազմակերպեցին խորհրդի առաջին նիստը, որի օրակարգում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը։

Խորհրդի անդամների ընտրությամբ`  ընտրվել եմ Գյումրու տարածքային խորհրդի նախագահ, իսկ մեր գործընկեր Էմմա Պալյանը խորհրդի քարտուղար»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր