211652_close_icon
views-count10254 դիտում article-date 23:18 11-09-2021

Ադրբեջանում էյֆորիա է, դեռեւս չեն գիտակցել իրողությունը. Ստեփան Դանիելյան

«Արցախի պատերազմով Հայաստանի ու Ադրբեջանի սուվերենության աստիճանը կտրուկ նվազել է, ինչն իր ազդեցությունն է ունեցել նաեւ Վրաստանի սուվերենության աստիճանի վրա, դեռեւս դա այնքան տեսանելի չէ առաջին հայացքից», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Եւս մեկ նման պատերազմ, արդեն սուվերենության ֆորմալ ատրիբուտներին ստիպված կլինենք ցտեսություն ասել։

Ադրբեջանում էյֆորիա է, դեռեւս չեն գիտակցել այդ իրողությունը։

Եւս նման մի պատերազմ, եւ Կովկասի երկրները ստիպված կլինեն արդեն հրաժեշտ տալ սուվերենության ֆորմալ աքսեսուարներին։

Հ.Գ. Որքանով իջնում է սուվերենության աստիճանն, այնքանով ավելանում է կառավարության ջանքերն անկախության տոնը նշելու համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր