211652_close_icon
views-count2813 դիտում article-date 21:05 10-09-2021

Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել է  ինչպես երկրի ներքաղաքական իրավիճակն, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։

Արձանագրվել են կապիտուլյանտ վարչախմբի կողմից Հայաստանի ինքնիշխանության հետեւողական մսխման, արտաքին եւ անվտանգային մարտահրավերներին անադեկվատ լինելու, աշխարհաքաղաքական հերթական արկածախնդրության դրեւորումները։

Ի գիտություն է ընդունվել կուսակցության միջազգային կապերի զարգացման եւ նոր նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվությունը։

Հանրապետականը հետեւողական է լինելու իր ունեցած փորձը, կապերը, գիտելիքները եւ հնարավորությունները  ազգային օրակարգի առաջնահերթությունների համար ծառայեցնելու գործում։ 

Քննարկվել է կուսակցության մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին։

Որոշվել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում Հանրապետականը առաջադրել է կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը եւ հաստատել է ավագանու թեկնածուների ցուցակը։ Ինչ վերաբերում է այլ համայնքներին, Հանրապետականը բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար։

Ընդգծվել  է հասարակության լայն շերտերի հետ մշտական շփումների եւ հետադարձ կապի կարեւորությունը, այդ թվում՝ կուսակցական պատգամավորների ներգրավմամբ։ 

Որոշում է կայացվել վերսկսել Անդրանիկ Մարգարյանի անվան Քաղաքական դպրոցի դասընթացները։

ՀՀԿ Գործադիր մարմին

Նմանատիպ նյութեր