211652_close_icon
views-count1953 դիտում article-date 18:00 10-09-2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Նոր Նորք վարչական շրջանի հանրային տրանսպորտում արձանագրել է 5 խախտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ սեպտեմբերի 10-ին Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով մշտադիտարկումն իրականացրել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը:

Ուսումնասիրվել է Նոր Նորքում ավտոմոբիլային ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները բացահայտել են 5 խախտում, որոնց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։

 Վերահսկողությանը և վարչարարությանը զուգահեռ՝  Տեսչական մարմինների մասնագետները նաև հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ բացատրական աշխատանքներ են իրականացրել։

COVID-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով հասարակական տրանսպորտի վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրերին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր