211652_close_icon
views-count4904 դիտում article-date 16:05 10-09-2021

«Տարիել Բարսեղյանն անդավաճան ընկեր էր, ում հետ շփվել է». aravot.am

Օգոստոսի 28-ին վախճանվեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի պատվավոր վարիչ, 1990թ. Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախկին նախագահ Տարիել Բարսեղյանը: Նա եղել է արդարադատության  խորհրդի անդամ, երկար տարիներ վարել է «Մարդը եւ օրենքը» հաղորդաշարը:

«Առավոտին» բացառիկ հուշերն է պատմում նրա մանկության միակ ողջ մնացած ընկերը` քաղբանտարկյալ, բանաստեղծ, հրապարակագիր ՄԵՐՈՒԺԱՆԸ: -Օրերս վախճանվեց հայ խոշորագույն իրավաբան,  քաղաքացիական իրավունքի մեծագույն գիտակ Տարիել Կարապետի Բարսեղյանը: Ես շփվել եմ Գերագույն դատարանի նախագահության անդամներ Ալեքսանյանի, Քոչարյանի, Հենրիկ Դանիելյանի հետ: Նրանցից հետո այդ պաշտոնը զբաղեցրեց Բարսեղյանը, ով հետագայում գնաց դասախոսական աշխատանքի՝ գլխավորելով ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնը:

Նա  նշանավոր իրավաբանների շարքում էր, ընդգրկված անձինք մնում են՝ որպես իրավաբանության պատմության մեծագույն երախտավորներ:


Բարսեղյանի մասին շատերը գրեցին, հիշեցին նրա աշխատությունները, սակայն որեւէ մեկը չի կարող հիշել նրա մանկությունը, քանզի ողջ մնացած միակ մանկության ընկերն եմ:

Տարիել Բարսեղյանը բնիկ էջմիածնեցի էր, վաղարշապատցի: Անցյալ դարի 80-ականներին  ծնվել էր նրա պապը` հայտնի կլարնետիստ, փողային երաժշտության հմուտ գիտակ` Շմոյի Մուկուչը, ով նվագում էր դուդուկչի Ասոյի հետ, ում մասին գրել է Վահան Տերյանը (Գրաքննադատ Պ. Մակինցյանն իր ծանոթագրություններից մեկում նշել է, որ Ասոն հայտնի դուդուկչի է եղել Երեւանում, որի նվագը Տերյանը լսել է 1917թ. սկզբին-Ռ.Մ).

«Երբ դու շրջում էիր, որպես Յասոն

Եվ քեզ օրորում էր Ասոն…»:

Նա առաջինն է, ով ուներ հատուկ դպրոց` շվիահարների, կլարնետիստների: Մուկուչն  ուներ հինգ երեխա` երեք տղա, երկու աղջիկ: Տղաներն էին` Օնիկը, Կարապետը, Հրանտը, դուստրերն էին` Քնարն ու Գոհարը:

Մանրամասն՝ սկզբնղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր