211652_close_icon
views-count2037 դիտում article-date 16:32 10-09-2021

Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ՌԴ խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակցին՝ «Հայրենիքի հերոսների պահակախմբ»-ի համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Միայն դրական եմ գնահատում (ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը – խմբ. ) Գնահատականը մեզ տալիս է խաղաղ բնակչությունն. այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է ամբողջ թափով: Կան, իհարկե, շատ բարդ հարցեր, բայց գործընթացը գնում է ՝ մարդկանց վերադարձը, մի շարք խնդրահարույց հարցերի լուծումը: Այդ պատճառով, կարծում եմ, ամեն ինչ նորմալ կլինի», - ասել է Մուրադովը:

Նա հավելել է, որ խաղաղապահները, տեղի ունեցած հակամարտությունից հետո, հինգ տարվա ընթացքում կգտնվեն Լեռնային Ղարաբաղի տարածքում ` 2020 թվականի նոյեմբերի 9-ին երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնագրով։

«Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապաների առաքելության երկարաձգման վերաբերյալ», - հավելել է Մուրադովը:

Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը սեպտեմբերի 6-ին ավարտել է իր առաքելությունը Լեռնային Ղարաբաղում որպես ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար: Տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը:

Նմանատիպ նյութեր