211652_close_icon
views-count59128 դիտում article-date 23:26 08-09-2021

Ում երեխեքին ես նվիրում խրախճանքդ, ես քո ու քո ընտանիքի սատկելու օրը հրավառություն եմ անելու․ զոհվածի մայրը՝ Փաշինյանին

Արցախում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը գրում է.

«Սրբապիղծ, ում երեխեքին ես նվիրում խրախճանքդ, ես քո ու քո ընտանիքի սատկելու օրը հրավառություն եմ անելու»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց.

«Այս տարի ՀՀ անկախության 30-ամյակն է, և մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի։

Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այն, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։

Նմանատիպ նյութեր