211652_close_icon
views-count1424 դիտում article-date 19:26 08-09-2021

ՀՀ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը ցավակցական նամակ է հղել ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Չուպրիյանին

ՀՀ ԱԻ նախարար Ա. Փիլոյանի ցավակցական նամակը ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Չուպրիյանին.

Հարգելի՛ Ալեքսանդր Պետրովի,

Խորը վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան մասին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և սփոփանքի խոսքեր ենք ուղղում Ձեզ, նրա գործընկերներին, ընտանիքին, հարազատներին և բարեկամներին: Մենք վշտակցում ենք և կիսում Ձեր ծանր կորուստը:

Նրա անցած ուղին և մինչև վերջին օրը նվիրվածությունն իր կոչմանը և մասնագիտությանը` հերոսության, հայրենիքին ծառայելու վառ օրինակ են և հավերժ օրինակ կլինեն ապագա սերունդների համար, ովքեր նվիրվել են մարդկանց կյանքեր փրկելուն:

Հավերժ փառք հերոսի հիշատակին:

Հարգանքով՝ Ա. Ս. Փիլոյան

Նմանատիպ նյութեր