1315 դիտում
14:12 08-09-2021
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին։
Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը դեսպանին ծանոթացրել է կոմիտեի կողմից իրականացվող հարկային և մաքսային բարեփոխումներին և առկա ծրագրերին, ներկայացրել օտարերկրյա և միջազգային կառույցների հետ ՊԵԿ համագործակցության շրջանակները։ Նա հատուկ ուշադրության է արժանացրել կոմիտեի և Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» (Good Governance Fund) համագործակցությամբ իրականացված աշխատանքները։Ռ․ Բադասյանը կարևորել է բրիտանական հիմնադրամի աջակցությունը ՊԵԿ ծրագրերին և հույս հայտնել, որ կայացած արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ մաքսային և հարկային բարեփոխումներ իրականացնելիս, մասնավորապես՝ սահմանային գործընթացների վերակազմակերպման, արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների գործարկման, մաքսային ծառայությունում աշխատանքների կազմակերպման կատարելագործմանն ուղղված միջոցառումների ժամանակ։
Դեսպանը ևս ընդգծել է նախատեսվող բարեփոխումների կարևորությունը և դրանց դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա:
Գործընկերական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հարցեր։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
886 դիտում
16:14 12-05-2022
Հրաչյա Սարգսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին
922 դիտում
18:31 23-11-2023
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին
943 դիտում
21:05 29-01-2024
Մխիթար Հայրապետյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերին
Այս բաժնից
736 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
820 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ