211652_close_icon
views-count55827 դիտում article-date 20:21 07-09-2021

Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. հաստաբուն ծառը արմատից տապալվել ու վնասել է Lexus-ն ու Mercedes-ը. բնակիչներն էլ ասում էին. «Մի քանի անգամ դիմել ենք «կլոունին»՝ ոչ մի օգուտ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն  1 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախաարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները սպասում են,  թե երբ կժամանեն Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության պատասխանատուները,  որպեսզի որոշեն, թե ով է Ղազար Փարպեցի 4 հասցեում արմատից տապալված ծառը, որը փակել է ճանապարհը և վնասել  Lexus և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, հեռացնելու:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քամու հետևանքով հսկայական ծառը արմատից պոկվել և տապալվել է, վնասելով կայանված  ռուսական համարանիշներով Lexus մակնիշի  և  Mercedes մակնիշի   05 MM 100 համարանիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում  բնակիչներն ասում էին. «Բազմաթիվ անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետարան, սակայն չգիտես ինչու, Երևանի քաղաքապետը կարծես քար անտարբերություն է ցուցաբերում մեր դիմումներին: Նույնիսկ  զգուշացրել ենք, որ ծառը իրենից վտանգ է ներկայացնում և այն մի օր տապալվելու է: Պատրաստակամություն ենք հայտնել մեր ուժերով այն հեռացնել, սակայն մեզ ասում են, եթե նման բան անեք, խոշոր չափի գումարով կտուգանվեք:

Երջանիկ պատահականություն է, որ մարդու բան չի եղել, բայց այս փողոցը շատ բանուկ փողոց է, այստեղով միշտ մարդիկ են անցնում: Ո՞վ էր պատասխան տալու այդ դեպքում, եթե մարդիկ տուժեին:

Չգիտենք էլ՝ ով է փոխհատուցելու կրած վնասը»:

  Այս պահին փրկարարները սահմանազատել են տարածքը, սակայն ոչ մի գործողություն չեն կարողանում անել, քանի որ թաղապետարանից ժամանած ծառայողերն ասում են, որ մինչև քաղաքապետարանից չգան, կամ մի բան չորոշի, ոչ ոք իրավունք չունի տապալված ծառին ձեռք տա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր