1636 դիտում
16:26 06-09-2021
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն աջակցություն է տրամադրել շուրջ 10 հազար արցախցիների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը որոշում է կայացրել օգնություն տրամադրել այն կարիքավոր ընտանիքներին, որոնք 44-օրյա պատերազմի պատճառով տարհանվել են Արցախից և ապաստանել Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում և Երևանում։
«2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի մարտը ընկած ժամանակահատվածում բարեգործական ծրագրի շահառուներին տրամադրվել է անկողնային պարագաներ, հողաթափեր, վերարկուներ, ջեռուցիչներ, սանիտարահիգիենիկ պարագաներ և սննդի փաթեթներ»,-այս մասին նշված է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի պաշտոնական կայքում:Կլոր սեղան հիմնադրամը իրականացնում է նաև հոգևորականների և սոցիալական աշխատողների կարողությունների զարգացումը Արցախյան պատերազմից տուժած ընտանիքների սոցիալ- հոգեբանական աշխատանքի ուղղությամբ:
2020-2021թթ Արցախցիների ծրագրով աջակցություն է ստացել մոտ 10 000 մարդ:
Արցախցիների ծրագրով հիմնադրամի տրամադրած աջակցության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 400 միլիոն դրամ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
793 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
607 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել