211652_close_icon
views-count69067 դիտում article-date 18:16 05-09-2021

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ՀՀ ՊՆ ծառայողը Mercedes-ով վթարի է ենթարկվել ու գլխիվայր շրջվել. կա 1 զոհ. 6 վիրավորներից 2-ը երկվորյակ երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
 
Ժամը 17:00-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 191 կմ հատվածում, Սպանդարյան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Սիսիանի փրկարարները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արիս Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Յուրիկ Սրապիոնյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Յու. Սրապիոնյանի կողմից  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են, մահացածին, ով վարորդի հայրն է եղել, հայտնաբերել են ավտոմեքենայից 5 մետր հեռավորության վրա: Վիրավորների թվում են եղել նաև վարորդի երկվորյակ երեխաները՝ տղա և աղջիկ: Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
 
Վարորդն էլ ծառայում է ՀՀ ՊՆ համակարգում:
 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 183+
183+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր