211652_close_icon
views-count1715 դիտում article-date 16:34 05-09-2021

Հռոմի պապը հույս է հայտնել, որ շատ երկրներ կընդունեն աֆղանական փախստականներին

 Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս ունի, որ Աֆղանստանից ժամանած փախստականները կընդունվեն շատ երկրների կողմից:

«Ես աղոթում եմ, որպեսզի շատ երկրներ ընդունեն ու պաշտպանեն նրանց, ովքեր նոր կյանք են փնտրում», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է պապը՝ Սուրբ Պետրոսի հրապարակի ավանդական կիրակնօրյա պատարագի ընթացքում:

«Թող երիտասարդ աֆղանցիները կրթություն ստանան, դա մարդու զարգացման համար կարևորագույն բանն է: Ու թող բոլոր աֆղանցիները, լինեն նրանք իրենց տանը, ճանապարհին, թե այլ երկրներում, ապրեն խաղաղության ու եղբայրության մեջ իրենց հարևանների հետ»,- հավելել է Ֆրանցիսկոս պապը:

Նմանատիպ նյութեր