211652_close_icon
views-count124731 դիտում article-date 20:12 04-09-2021

Վանաձորում սիրված ու ճանաչված DJ AHAR-ի շքեղ հարսանիքը մոռացության մատնեց առաջիկա տեղական ինքնակառավարման ընտրությունների նախընտրական թոհուբոհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին օրերին Վանաձորում թիվ մեկ քննարկվող թեման օգոստոսի 13-ին Վանաձոր քաղաքում՝ ՎաԲա ռեստորանային համալիրում տեղի ունեցած՝ վանաձորցիների կողմից սիրված և ճանաչված դիջեյ DJ AHAR-ի շքեղ հարսանիքն է:
 
Վանաձորցիների խոսքերով՝ նորապսակների հարսանիքը մոռացության մատնեց որոշ քաղաքական ուժերի և գործիչների, ինչպես նաև անհատների՝ միմյանց նկատմամբ ձեռնոց նետելու, Վանաձորի քաղաքապետի ընտրությունների շուրջ ընթացող գզվռտոցները:
 
Հարսանիքը տեղի է ունեցել Լոռվա համ ու հոտով, իր կոլորիտային ավանդույթներով:
 
Հյուրերը հարսանյաց  սրահ են մտել դհոլահարների ուղեկցությամբ, իսկ հարսն ու փեսան տոնական սրահ են մտել պարուհիների և դհոլահարների ուղեկցությամբ՝ իրենց հետ ներս բերելով վանաձորցիների համար խորհրդանիշ հանդիսացող առատության զամբյուղը, որը լցված են եղել Լոռվա մրգերով, Լոռվա մեղրով, գաթայով, փախլավայով։
 
Հարսանյաց հանդեսին հրավիրված էին և իրենց շնորհավորանքները նորապսակներին փոխանցեցին հայ էստրադայի լավագույն աստղերը
 
Վանաձորցիներն ասում էին, որ գեղեցիկ զույգի պսակադրության արարողությունը կարելի է համարել տարվա ամենագեղեցիկ հարսանիքը: Նորապսակներին էլ ցանկանում էին, որ նրանց գործերը միշտ գնան դբա լավը ու յոթ շնչով սեղան նստեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր