211652_close_icon
views-count1151 դիտում article-date 19:14 03-09-2021

ՊԵԿ ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպաններն հաջողությամբ անցել են թեստավորման փուլը. բարձր արդյունքներ ստացած մասնակիցները ՊԵԿ-ում աշխատելու առաջարկ կստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետական եկամուտների կոմիտեում աշխատելու նպատակով հայրենիքի պաշտպանների համար հարկային և մաքսային ուղղություններով կազմակերպված դասընթացըներն ավարտվել են:

Անցկացվել է նաև թեստային փուլը, որին մասնակցել է դասընթացի 15 մասնակից, 5 հոգի՝ հարկային, 10-ը՝ մաքսային գծով: Թեստավորման փուլում բարձր արդյունքներ ստացած մասնակիցները մաքսային և հարկային մարմինների տարբեր ստորաբաժանումներում պայմանագրային հիմունքներով աշխատելու առաջարկ կստանան:

Ի դեպ, ՊԵԿ ուսումնական կենտրոնը հայրենիքի պաշտպանների համար «հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ ևս կազմակերպել էր անվճար դասընթաց: Տղաները բիզնես ոլորտում աշխատելու առաջարկներ նույնպես ստացել են:

Նշենք, որ դասընթացները կազմակերպվել են Պետական եկամուտների կոմիտեի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի համագործակցության հուշագրի շրջանակում:
 
ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր