1530 դիտում
18:23 03-09-2021
Գյումրիում կայանալիք «Սպենդիարյան–150» երաժշտական փառատոնի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել մամլո ասուլիսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից բակում կայացավ մամլո ասուլիս՝ սեպտեմբերի 4-5-ը Գյումրիում կայանալիք «Սպենդիարյան – 150» երաժշտական փառատոնի թեմայով: Բանախոսներն էին Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը (ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ), դաշնակահար Հայկ Մելիքյանը (ՀՀ վաստակավոր արտիստ) և օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը (ՀՀ ժողովրդական արտիստ): Ասուլիսի ընթացքում Մարինե Օթարյանը, հիշեցնելով, որ Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում, նշեց, որ միջոցառումներ են նախատեսվում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:
Նա ներկայացրեց փառատոնի մասնակիցներին՝ ընդգծելով, որ փառատոնի նպատակներից մեկն ու Սպենդիարյանի տուն-թանգարանի վերջին տարիների քաղաքականությունն այն է, որ Սպենդիարյանի թե՛ սիմֆոնիկ, թե՛ կամերային ժանրի ստեղծագործությունները հայ երաժիշտները ներառեն իրենց երկացանկում:
«Համերգային ծրագրում մեկտեղված են Սպենդիարյանի կամերային լավագույն ստեղծագործությունները, և ունկնդիրները հնարավորություն կունենան տեղափոխվելու սպենդիարյանական աշխարհ»,-ասաց տիկին Օթարյանը՝ կարևորելով փառատոնին մասնակցող տարբեր տարիքի երաժիշտների սերունդների երկխոսությունը: Նա հավելեց, որ փառատոնի ընթացքում սպասվում է երկու պրեմիերա. Սպենդիարյանի «Գուշակուհին» ստեղծագործությունը քառաձեռն դաշնամուրի համար և «Ալմաստ» օպերայից «Ալմաստի պարը»՝ Հայկ Մելիքյանի դաշնակուրային փոխադրմամբ, հնչելու են համերգային առաջին կատարմամբ:
Դաշնակահար Հայկ Մելիքյանը նշեց, որ երբեք առիթ չի ունեցել կատարել Սպենդիարյանի ստեղծագործությունները և այս առումով շնորհակալ է Մարինե Օթարյանին՝ փառատոնին մասնակցելու հրավերի համար: «Կոմպոզիտորի դաշնամուրային ստեղծագործությունները բացահայտում էին ինձ համար»,-ընդգծեց նա:
Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն իր խոսքում ընդգծեց Սպենդիարյանի հզոր ձեռագիրը, ստեղծագործական ինքնատիպությունը բացահայտելու անհրաժեշտությունը թե՛ երաժիշտների, թե՛ ունկնդիրների համար: Նա նշեց, որ հոբելյանական տարին և փառատոնը հերթական առիթն են փառավորելու կոմպոզիտորի երաժշտությունը: Վերջում փառատոնի կազմակերպիչները մշակութասեր հասարակությանը սիրով հրավիրեցին Գյումրի:
Հիշեցնենք, որ փառատոնին մասնակցում են անվանի դաշնակահարներ՝ ՀԽՍՀ ժող․արտիստ Սվետլանա Նավասարդյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, օպերային երգիչներ՝ ՀՀ ժող․արտիստ Բարսեղ Թումանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը, Կոմիտասի անվան պետական լարային քառյակը, Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Աիդա Ավանեսյանը, «Մեկնարկ տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Արտյոմ Իոնիսյանը, Արթուր Գրիգորյանը, Էլեն Խաչիկյանը, Անդրեյ Կուրբետը, Պոլինա Շարաֆյանը և Դավիթ Բաբայանը: Կհնչեն Սպենդիարյանի կամերային ստեղծագործությունները:
Փառատոնը կազմակերպվում է Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Փառատոնի գործընկեր՝ «Ֆորմիկա Արթ Պրոդաքշն», պրոդյուսեր՝ Շահեն Նազարենկո։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1756 դիտում
17:35 30-01-2014
Սերժ Սարգսյանի հայտարարությունը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամլո ասուլիսում
2761 դիտում
10:49 01-10-2014
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամլո խոսնակ է նշանակվել Գյումրիի քաղաքապետի նախկին մամլո քարտուղարը
992 դիտում
12:20 23-04-2015
ԱՄՆ Պետդեպի մամլո խոսնակին փոխարինելու է Պենտագոնի նախկին մամլո քարտուղարը
Այս բաժնից
973 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
589 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
397 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը