211652_close_icon
views-count18302 դիտում article-date 16:54 03-09-2021

Կարեն Գիլոյանը` Կանեւսկոյին տրված շնորհակալագրի մասին. «Ես պարտավոր չեմ բոլոր քրեական անցյալ ունեցողներին իմանալ». aravot.am

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նախարարության անունից շնորհակալագիր է հանձնել «Արտյոմ Կանեւսկոյ» անունով մի քանի քրեական գործով անցնող Արտյոմ Հարությունովին, ինչի վերաբերյալ փոխնախարարը խոստացել էլ հանգամանալից մեկնաբանություն տալ:

«ԿԳՄՍ նախարարությունը Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցի տնօրենից ստացել էր 1951թ կառուցված ու երբեւէ չնորոգված, գրեթե փլատակ դարձած իրենց դպրոցի անցյալ նկարները եւ նոր նկարները, եւ խնդրել էր Արտյոմ Հարությունով բարերարին շնորհակալագիր հանձնել: Եթե պնդումներ կան, որ ինքը քրեական ենթամշակույթ կրող է, ես անկեղծորեն այդ մասին չգիտեմ եւ պարտավոր էլ չեմ իմանալ: Եթե մարզիկ լիներ, դեմքով կտեսնեի՝ կճանաչեի: Ես իսկապես չգիտեմ` ինքը քրեական ենթամշակույթ կրո՞ղ է, թե՞ ոչ, հանցագո՞րծ է, թե՞ հանցագործ չէ, ինձ համար չափանիշն այն է, որ մարդը բարեգործություն է կատարել, գտնվում է ազատության մեջ, չի հետախուզվում, եթե երբեւէ ինչ-որ անցյալ ունեցել է, ես պարտավոր չեմ դա իմանալ: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ հիմքից քանդված դպրոցն այսօր պայծառ դպրոց է դարձել: Ու նախարարն առաջարկում է գնալ, իր անունից հանձնել շնորհակալագիր, ես իհարկե, համաձայնվում եմ, որովհետեւ գտնում եմ, որ դպրոցաշինությունն ամենաաստվածահաճո գործերից մեկն է, եւ նա, ով դպրոց է շինում, նորոգում, երեխաներին սովորելու, կրթվելու հնարավորություն է տալիս, շատ լավ գործ է անում: Ես գնում եմ, այնտեղ տեսնում եմ նրան: Ասում են` այ, ինքն է Արտյոմ Հարությունովը, ես նախարարի շնորհակալագիրը հանձնում եմ իրեն: Եվ երբ մոտենում եմ, միջոցառումը գրեթե սկսված է լինում, ես որեւէ մեկի հետ չեմ հասցնում որեւէ բան խոսել: Ուղղակի տնօրենն ասում է` հիմա ելույթ կունենան ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ես իմ խոսքն եմ ասում կրթության վերաբերյալ, ասում եմ, որ ամեն ինչի հիմքը կրթությունն է, կրթված քաղաքացին կարող է լավ հայրենիք կերտել, եւ ասում եմ` շնորհակալություն բարերարին, որ այսպիսի կրթօջախ է նորոգել, հիմա երեխաները կարող են այստեղ սովորել: Հանձնում եմ շնորհակալագիրը, եւ, քանի որ ԵՊՀ-ի` իմ հարազատ ժուռնալիստիկայի ֆակուլտետում էլ արարողություն կար, դուրս եմ գալիս ու գնում եմ, սա է ամբողջ պատմությունը»,-ասաց Գիլոյանը:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր