211652_close_icon
views-count5367 դիտում article-date 15:27 03-09-2021

Առուշ Առուշանյանի պաշտպանները կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել․ Էրիկ Ալեքսանյան

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ քննվող քրեական գործով վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկումը տեղի է ունենալու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /Գորիսի նստավայր/ 10․09․2021թ-ին, ժամը 10։00-ին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ պաշտպանության կողմը ներկայացրել է դատարանին միջնորդություն կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ, քանզի դատավարության ներկա փուլում առկա են բոլոր նախադրյալները Առուշ Առուշանյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ (համապատասխան հիմնավորումները հանգամանալից կներկայացվեն դատական նիստի ժամանակ)»,-նշել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր