211652_close_icon
views-count3258 դիտում article-date 14:11 03-09-2021

Բաքուն հակադարձում է Փաշինյանի հայտարարությանը․ «Ազատություն»

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի անկախության 30-ամյակի առթիվ հրապարակված շնորհավորական ուղերձին։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության պնդմամբ, Փաշինյանի հայտարարությունը «հիվանդ երևակայության արդյունք է»։ Գրում է «Ազատությունը»։

«Հայ պաշտոնյաները, որքան ուզում են, կարող են կեղծել պատմական փաստերն ու իրավական նորմերը։ Դրանից, սակայն, փաստերը չեն փոխվում։ Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի անբաժան մասը», - նշում է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հավելելով․ - «Այսուհետ ադրբեջանական տարածքներին ներկայացվող ցանկացած պահանջ և անջատական միտումները հրահրելու ցանկացած փորձ վճռականորեն կանխվելու է՝ արժանանալով համարժեք պատասխանի»։

Հիշեցնենք, որ երեկ Արցախի անկախության օրվա առիթվ իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է՝ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է և այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով»։

Նմանատիպ նյութեր