211652_close_icon
views-count1415 դիտում article-date 12:17 03-09-2021

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ ՊՆ պատվիրակությանը

Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների  պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է ՊՆ-ն։

ՌԴ ՊՆ պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Վալերի Ժիլան ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը:

Նմանատիպ նյութեր