211652_close_icon
views-count2594 դիտում article-date 18:45 02-09-2021

Հայ տղան պայքարում է Եվրատեսիլում Նիդերլանդները ներկայացնելու համար. ՀՀ դեսպանն իր աջակցությունն է հայտնել տղային և մաղթել հաջողություն

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին,  դեսպան Tigran Balayan հյուրընկալեց Լյովա Խաչատրյանին, ով Նիդերլանդներում մասնակցում է մանկական Եվրատեսիլի նախընտրական մրցույթին՝ հասնելով եզրափակիչ փուլ:

Դեսպան Տիգրան Բալայանն իր աջակցությունը հայտնեց և հաջողություն մաղթեց տղային և իր խմբի անդամներին: Եզրափակիչ փուլին Լյովան «SHiNE» խմբի կազմում կներկայացնի «A million little things» երգը, որը կհեռարձակվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:25-ին, NPO Zapp հեռուստաալիքով:

Նիդերլանդահայությանը հրավիրում ենք աջակցելու Լյովային.ասված է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր