211652_close_icon
views-count52337 դիտում article-date 14:37 01-09-2021

Արարատի մարզում՝ ի նշան բողոքի, գյուղացինեը փակել են գլխավոր մայրուղու ճանապարհը. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Քիչ առաջ Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները ճանապարհը փակել էին, քանի որ խնդիրներ են ունեցել խաղողի մթերման հետ կապված։

Բողոքի ակցիայի վայր էին ճամանել ճանապարհային ոստիկանության 2րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ոստիկանները, լսելով գյուղացիների խնդիրը, այդ մասին տեղեկացրեցին մարզպետարան, և մարզպետարանից խոստացան, որ խնդրին կծանոթանան, որից հետո բողոքի ակցիայի մասնակիցները, հավատալով ճանապարհային ոստիկաններին, ճանապարհը բացեցին՝ ասելով նաև, որ եթե մարզպետարանն ու կառավարությունը իրենց խնդրին լուծում չտան, այս անգամ երկար ժամանակով են փակելու ճանապարհը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր