211652_close_icon
views-count16534 դիտում article-date 14:26 01-09-2021

Ավտովթար՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են 2 Mercedes ու Opel. վիրավորներից մեկը երեխա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 22/15 հասցեի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Անաստաս Ա-ի վարած Mercedes մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 36-ամյա Երվանդ Ղ-ի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ՝ 44-ամյա Հայկ Ն-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Հայկ Ն-ն և նրա ուղևոր՝ 7-ամյա Լիլի Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից Լիլի Մ-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր սահմանազատել են տարածքը։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին  ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր