211652_close_icon
views-count15707 դիտում article-date 13:38 01-09-2021

30 տարի առաջ Շուռնուխում տնից դուրս են գալիս Բաքվից այդ գյուղում վերահաստատված երիտասարդ ամուսիններ եւ այլեւս չեն վերադառնում. Պարույր Հայրիկյանի պատմությունը

ԱԻՄ կուսակցության ղկավար Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «

30 տարի առաջ 1991 թ.-ին այս օրը՝ օգ․ 31-ին, Շուռնուխ գիւղում հատապտուղ հաւաքելու համար տնից դուրս են գալիս Բաքուից այդ գիւղում վերահաստատուած երիտասարդ ամուսիններ եւ այլեւս չեն վերադառնում։ Տանը սպասող երկու մանկահասակ երեխաները մնում են տատիկի խնամքի տակ։ 10 ամիս անց ես Գորիսի եւ Գորիսի շրջանի պարետ նշանակուեցի եւ չնայած իմ հիմնական առաքելութիւնը փախստականների համար բնակավայրեր կառուցելն էր, բայց մարդիկ դիմում էին իրենց յուզող բոլոր հարցերով։ Եւ այդպէս մի օր հանդիպեցի միայնակ տատիկին եւ տառացիօրէն նրա փեշերից կախուած երկու տղա ու աղջիկ փոքրիկներին։

Հետագայում ինչ վիճակներում էլ յայտնուեցի, կարծում եմ, չմոռացայ նրանց՝ համարելով իմ զաւակները։ Մտածեցինք որդեգրելու մասին, բայց չէինք կարող մեզ թոյլ տալ անյայտ կորած ծնողներին մահացած համարել։ Դարձայ կնքահայր։

Հիմա այդ նախկին երկու փոքրիկներն իրենց 3 փոքրիկներն ունեն, եւ հենց այսօր նշեցինք նրանցից երկրորդի ծննդեան առաջին տարեդարձը։ Տատիկը, ում երեխաներն առայսօր էլ մամայ են ասում, շշնջած ականջիս․ «Թոռնուհիս չէր ուզում, որ երեխան այս օրը՝ ծնողների անյայտ կորելու օրը ծնուեր, բայց այդպէս ստացուեց»։

Գուցէ խորհուրդ կայ դրանում՝ 29 տարի անց նոյն օրը ծնւում է նրանց թոռնիկը։

Նկարներում 1․ Սանիկներիս ու 8-րդ թոռնիկիս հետ,
2․ 8-րդ թոռնիկըս, 3. Հերոս տատիկը իր ծոռան հետ (3 ծոռ ունի), 5․ Սանուհիս ամուսնու եւ առաջնեկի հետ»։

Նմանատիպ նյութեր