211652_close_icon
views-count749 դիտում article-date 19:08 31-08-2021

Քվեարկենք Հայաստանը ներկայացնող նամականիշի օգտին. ՀայՓոստ

ՀայՓոստը ներկայացնում է Հայաստանը «ԵՎՐՈՊԱ» ամենամյա մրցույթում փոստային նամականիշով, որտեղ  պատկերված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված «Քարարծիվ» գիշատիչ թռչունը՝ հայկական լեռների խորապատկերին:

Նամականիշի դիզայնի հեղինակն է Ռեմ Սահակյանը:

Քվեարկությունն անցկացվելու է մինչև 2021 թ. սեպտեմբերի 9-ը, հետևյալ հղումով


Ինչպե՞ս քվեարկել: Դա շատ հեշտ է և տևում է ընդամենը մեկ րոպե: 

1. Էջը բացելով՝ գտե՛ք Հայաստանի նամականիշի լուսանկարը և սեղմեք «Vote for this stamp» կոճակը,
2. Լրացրե՛ք տվյալները (կարմիր աստղանիշով նշված դաշտերը), 
3. Սեղմե՛ք կանաչ գույնի «Submit my vote» կոճակը,
4. Նշե՛ք “I’m not a robot” դաշտը և սեղմեք կանաչ գույնի “Submit Form” կոճակը:  

Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների  «ԵՎՐՈՊԱ»  ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում: «ԵՎՐՈՊԱ» նամականիշերը միտված են զարգացնելու Եվրոպայի փոստային օպերատորների միջև համագործակցությունը:

Նշենք, որ 2019թ. ամենամյա «ԵՎՐՈՊԱ» մրցույթում Գյուղական ծիծեռնակ անվանումով նամականիշը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ 2020թ. Գյումրին պատկերող նամականիշը՝ երկրորդ հորիզոնականը:

Նմանատիպ նյութեր