211652_close_icon
views-count1851 դիտում article-date 14:36 31-08-2021

Թուրքիայի հետ փոխանակվող «դրական ազդակները» նոր ծուղակ են Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան

Թուրքիայի հետ փոխանակվող «դրական ազդակները» նոր ծուղակ են Հայաստանի համար, որում մեզ փորձում են ներքաշել Հայաստանի իշխանությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ Թուրքիայի նախապայմանները շարունակում են օրակարգում մնալ, այդ թվում՝ մեզ պարտադրվող Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը։

Երկրորդ, պահանջներից մեկն էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առաջ մղելուց հրաժարվելն է։

Միաժամանակ պետք է գիտակցել, որ հատկապես մեր տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական քաղաքականությունը ներդաշնակեցված է և այս պետությունները հանդես են գալիս նախապես համաձայնեցված դերաբաշխմամբ։

Կարճ ասած, եթե Ադրբեջանը հանդես է գալիս սահմանային սադրանքների քաղաքականության դիրքերից, ապա այն ոչ միայն համաձայնեցված է Թուրքիայի հետ, այլ ստանում է այդ երկրի սատարումը։

Այս պարագայում խոսել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման կամ ստացվող դրական ազդակների մասին, լրիվ անտրամաբանական է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր