211652_close_icon
views-count1796 դիտում article-date 15:54 31-08-2021

«Յաղդան ՓՀԷԿ»-ը 22,5 միլիոն դրամի վնաս է հասցրել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը ստուգումներ է իրականացրել «Իզոդրոմ» ՍՊԸ-ում ու հայտնաբերել, որ Ընկերության «Յաղդան ՓՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայանը ոռոգման սեզոնին իրականացրել է 11.278.656մխ ջրառ, որը նախատեսված չի եղել ջրօգտագործման թույլտվությամբ:

Նաև կատարված և պահպանված չեն փորձաքննական դրական եզրակացությամբ նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման պարտադիր պահանջներն ու պայմանները:

Ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության, ընդհանուր՝ 300.000 ՀՀ դրամի չափով։

«Իզոդրոմ» ՍՊԸ-ի կողմից ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության արդյունքում շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 22.557.312 ՀՀ դրամ։

Նմանատիպ նյութեր