211652_close_icon
views-count1598 դիտում article-date 20:21 30-08-2021

Խստացված ստուգայցերը շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Covid19-ի դեմ պայքարը շարունակում է մնալ ՍԱՏՄ առաջնայնություններից մեկը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շաբաթագլխի շրջայցերը սկսել են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներից:

Կորոնավարակի դեմ պայքարի նորմերի խախտում՝ միայն հաճախորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր, արձանագրվել է միայն խանութներից մեկում: Տնտեսավարող նախազգուշացվել է:

Ստուգայցերը շարունակվելու են:

Հիշեցում Խախտումների կրկնվելու դեպքում կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:
Հիշեցում կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Տեսանյութը՝ կառավարության ftp հարթակում:
 
https://snund.am/?p=58188     
 
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր