211652_close_icon
views-count19271 դիտում article-date 16:28 30-08-2021

Բրազիլիայում Հունաստանի դեսպանի կինը 31 տարվա բանտարկության է դատապարտվել ամուսնու սպանության համար

Բրազիլիայի քաղաքացի Ֆրանսուազա դե Սոուզա Օլիվեյրան 31 տարվա բանտարկության է դատապարտվել ամուսնուն՝ Բրազիլիայում Հունաստանի դեսպանին, սպանելու համար: Այդ մասին հաղորդել Է G1 պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կնոջ սիրեկանին՝ ոստիկան Սերժիու Մորեյրուին, դատարանը դատապարտել Է 22 տարվա բանտարկության: Եվս մեկ ֆիգուրանտի՝ ոստիկանի ազգական Էդուարդու Մորեյրուին, արդարացրել են սպանության գործով, բայց մեկ տարվա բանտարկության են դատապարտել մարմինը թաքցնելու համար: Այդ պատիժը նա արդեն կրել Է:

Բրազիլիայում Հունաստանի դեսպանը՝ 59-ամյա Կիրիակոս Ամիրիդիսը, դեկտեմբերի 26-ին անհայտ կորել Էր Ռիո դե Ժանեյրոյում, ուր կնոջ հետ ժամանել Է Սուրբծննդյան արձակուրդին: Դիվանագետի անհետանալու մասին հայտարարել Է նրա կինը: Բայց հետաքննության ընթացքում պարզ Է դարձել, որ հենց նա Է կազմակերպել ամուսնու սպանությունը:

Դեսպանի այրված մարմինն ավելի ուշ ավտոմեքենայի մեջ գտել են Նովա-Իգուասուի մունիցիպալիտետում, որտեղ Էլ նա կորել Էր: Սերժիու Մորեյրուն խոստովանել Է, որ Ամիրիդիսին սպանել Է նրա կնոջ հանձնարարությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր