211652_close_icon
views-count1449 դիտում article-date 14:51 30-08-2021

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 30-ին` 2021-2022 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության ավանդական կարգը:   

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից կազմակերպված արարողությանը ներկա էին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար տիար Ալեքսանդր Շագաֆյանը, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, ՀՀ ԶՈւ  ռազմակրթական համալսարանների պետեր, Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների տնօրեններ և բազմաթիվ մանկավարժներ: 

Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին: 

Վերջում ի պատիվ հրավիրյալների՝ տեղի ունեցավ ընդունելություն: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր