211652_close_icon
views-count3332 դիտում article-date 10:13 30-08-2021

ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ կփակի իր դեսպանատունը Աֆղանստանում. պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ քիչ հավանական է Քաբուլում ամերիկյան դեսպանատան հետագա գործունեությունը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՄն-ն կշարունակի օժանդակություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր ցանկանում են լքել Աֆղանստանը։

«Մենք ունենք մեխանիզմներ, որոնք թույլ կտան մեզ դյուրացնել աֆղանցիների ելքը այդ երկրից, եթե որոշեն հեռանալ»,-ասել է Բլինքենը՝ հավելելով, որ հույս ունի՝ թալիբները կպահեն իրենց տված խոստումը, և սահմանները օգոստոսի 31-ից հետո դեռևս բաց կլինեն։
 

Նմանատիպ նյութեր