211652_close_icon
views-count8521 դիտում article-date 14:30 29-08-2021

Թալիբներն Աֆղանստանում սպանել են հայտնի աֆղան երգչին

«Թալիբան» շարժման գրոհայիններն Աֆղանստանի հյուսիս-արևելյան Բագլան նահանգում սպանել են Ժողովրդական երգերի աֆղան հայտնի կատարող Ֆավադ Անդարաբիին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ թալիբները Ֆավադ Անդարաբիին վտարել են Անդարաբ շրջանի իր տնից և սպանել։

Երգչի սպանության մասին հայտնել է նաև Աֆղանստանի ներքին գործերի նախարար Մասուդ Անդարաբին:

Նմանատիպ նյութեր