211652_close_icon
views-count2523 դիտում article-date 12:54 29-08-2021

Ագրեսիայի դրսևորումների բնույթը փոփոխվում է, նպատակը՝ մեծացնել ճնշումը ՀՀ իշխանության վրա, կորզել առավելագույնը. Տ. Աբրահամյանը՝ Սոթքի և Թաղավարդի ուղղությամբ հակառակորդի սադրանքների մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը.

«ՊՆ-ն հաղորդում է Սոթքի դիրքերի հատվածում, գիշերը տեղի ունեցած 2 ժամ տևողությամբ ինտենսիվ փոխհրաձգության մասին։

Մեկ օր առաջ էլ ՊԲ-ն հաղորդեց Արցախի Թաղավարդ համայնքի դիրքերի ուղղությամբ իրականացված սադրանքի մասին, որի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։

Ագրեսիայի դրսևորումների աշխարհագրությունն ու բնույթը փոփոխվում են, իսկ նպատակը շարունակում է մնալ մեկը՝ մեծացնել ճնշումը Հայաստանի իշխանության վրա՝ կորզել առավելագույնը։

Ադրբեջանում համարում են, որ Հայաստանի այս որակի իշխանության պարագայում կարող են անընդհատ ճնշել և պարտադրել սեփական օրակարգը։

Իսկ ի՞նչ է անում իշխանությունը ստեղծված իրադրության պայմաններում, օրինակ՝ սադրանքներ է հրահրում Ազգային ժողովում, բռնության ալիք ծավալում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ, խրախուսում ադրբեջանական գործողությունները և հասարակությանը նախապատրաստում նոր տարածքային կորուստների»,- գրել է Աբրահամյանը։


   

Նմանատիպ նյութեր