1501 դիտում
11:14 28-08-2021
Գուցե սկսենք հանրապետությունով մեկ «գրունտային» ճանապարհներ փնտրե՞լ․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Խնդիրն այն է, որ ադրբեջանական զինվորականների գործողությունների արդյունքում Սյունիքի մի շարք գյուղերի բնակչության համար սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը և, ընդհանրապես, ազատ տեղաշարժը լրջորեն սահմանափակվել է։ Մամուլում նշվեց, որ ադրբեջանցիները նույնիսկ հաց մատակարարող մեքենաներին արգելել են մտնել բնակավայրեր։ Ու այս պայմաններում առկա են բոլոր հիմքերը, որ Հայաստանի պատոնական շրջանակները այս հարցը բարձրացնեն միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների առաջ և հասնեն Ադրբեջանի հանցագործ գործելակերպի դատապարտմանը։ Բայց այսքանից հետո իշխանության ներկայացուցիչներն իրենց այնպես են պահում, կարծես թե ամեն ինչ կարգին է։
Դեռ ավելին, տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանն արդարացնում է Ադրբեջանի հանցագործ պահվածքը՝ հայտարարելով, թե խոսքը ճանապարհի 21 կմ-անոց հատվածի մասին է, որը Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել։ Ի՞նչ քարտեզների մասին կարող է խոսք լինել, երբ թշնամին կոնկրետ ոտնձգությունների շարք է սկսել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Լավ ենք պրծել, որ Փաշինյանը չի հայտարարում, թե այդ հատվածներն ադրբեջանցիներինն էին, հայկական կողմն է ժամանակին զավթել։ Կարճ ասած՝ մեր պետականությունն այսօր ծայրաստիճան խոցելի վիճակում է գտնվում, քանի որ լիովին անտերության, անպաշտպանության և անապահովության է մատնված։
Ու Հայաստանն այնքան թուլացած է, որ այսօր անգամ դժվար է պատկերացնել, թե ինչպիսի տեսք կստանա հակառակորդի հաջորդ սադրանքը։ Սակայն այս ամենից հետո երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը դեռևս երես ունի նայելու հանրության աչքերի մեջ և հայտարարելու, թե ժողովուրդն իրեն մանդատ է տվել։ Վաղն էլ նոր կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրման դեպքում Փաշինյանը կարող է վկայակոչել ժողովրդի կողմից իրեն տրված մանդատը։ Նման մանդատի նման հետևանքները հաշվի առնելով՝ գուցե սկսենք հանրապետությունով մեկ «գրունտային» ճանապարհներ փնտրե՞լ...»
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
1083 դիտում
23:32 07-05-2020
ԱԱՏՄ բոլոր ստորաբաժանումները հանրապետությունով մեկ մշտադիտարկում են անցկացնում
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»