211652_close_icon
views-count43677 դիտում article-date 20:01 27-08-2021

Վրաերթ Կոտայքի մարզում. 35–ամյա վարորդը ГАЗ 2411-ով Աբովյան քաղաքում վրաերթի է ենթարկել 73–ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Ա. Զորյանը իր վարած  ГАЗ 2411 մակնիշի ավտոմեքենայով  Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ,  73-ամյա  Լ. Հովհաննիսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր