211652_close_icon
views-count30158 դիտում article-date 18:14 26-08-2021

Ավտովթար Երևանում. Hyundai ավտոբուսը բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսին, այնուհետև կայանված Opel-ին, իսկ հետո՝ ծառին. ծառն արմատախիլ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 26-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում  Hyundai մակնիշի ավտոբուսը Կիևյան փողոցում բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա առաջ ընթանալով, բախվել կայանված Opel-ին, այնուհետև ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ծառը արմատից կոտրվել է:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական  հաշվարկ:  Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև  ՀՀ  ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը,  ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել  3 քաղաքացու, ովքեր սակայն հրաժարվել են հիվանդանոց  մեկնելուց:

Երևանի գնդի ոստիկանությունը պարզում է վարորդների և բժիշկների կողմից բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր