211652_close_icon
views-count2558 դիտում article-date 16:42 25-08-2021

Թալիբներն արգելել են դոլար եւ հին արժեքավոր առարկաներ դուրս տանել Աֆղանստանից

«Թալիբան» արմատական իսլամական շարժումը կարգադրություն Է հրապարակել, համապատասխան որի, արգելված Է երկրից դուրս բերել դոլար եւ հին արժեքավոր առարկաներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քաղաքացիներին տեղեկացնենք, որ Աֆղանստանից դոլարի կամ հնությունների ցանկացած փոխադրում ցամաքով կամ օդով արգելված Է»,-օգոստոսի 24-ի երեկոյան հայտարարել Է թալիբների ներկայացուցիչ Վարդակ Ալհանաֆին: «Քաղաքացիները պետք Է իմանան, որ այդ առարկաներից ցանկացածի բռնագրավման դեպքում տեղափոխողները պատասխանատվության կենթարկվեն օրենքին համապատասխան»,- Ալհանաֆին գրել Է Twitter-ում:

Հուլիս-օգոստոս ամիսներին «Թալիբան» շարժման զինյալները մեկը մյուսի հետեւից վերցրել են գրեթե բոլոր նահանգները՝ օգոստոսի 15-ին գրավելով երկրի մայրաքաղաքը: Թալիբների՝ Քաբուլ մտնելուց առաջ երկիրը լքել Է նախկին նախագահ Մուհամադ Աշրաֆ Ղանին: Տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ արտասահման փախած Ղանին իր հետ կանխիկ տարել Է միլիոնավոր դոլարներ (քաղաքական գործիչն ավելի ուշ հերքել Է այդ պնդումները):

Աֆղանստանի ԶԼՄ-ները նաեւ հաղորդել են այն մասին, որ փողեր ու թանկարժեք իրեր, այդ թվում նաեւ հին արժեքավոր առարկաներ, իրենց հետ տարել են նաեւ Ղանիի կառավարության մյուս պաշտոնյաները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր