211652_close_icon
views-count1985 դիտում article-date 22:11 24-08-2021

Հունգարիան պլանավորում Է «Սպուտնիկ V» պատվաստանյութ արտադրել 2022 թվականից

Հունգարիան մտադիր Է 2022 թվականից արտադրել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հունգարիայի ԱԳ նախարարության ղեկավար Պետեր Սիյյարտոն:

«Առանց «Սպուտնիկ V» պատվաստանյութի մենք չԷինք կարող պատվաստման ամենահաջող արշավն անցկացնել Եվրամիությունում, ուստի ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ռուսաստանին ու Ռուսաստանի կառավարությանը եւ հատկապես արտաքին գործերի նախարարին՝ նրանց կողմից ցուցաբերված աջակցության համար: Պատվաստանյութի արտադրության արտադրամասը կկառուցվի Դեբրեցեն քաղաքում, որտեղ նաեւ մենք ձեռնամուխ կլինենք «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությանը: Սկսած 2022 թվականի վերջից՝ արդեն հնարավորություն կլինի ռուսաստանյան թույլատրագրով պատվաստանյութ արտադրել»,-Հունգարիայի արտգործնախարարն ասել Է մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ անցկացված բանակցությունների արդյունքները:

Նա ճշտել Է, որ այդպիսով կկրճատվի Հունգարիայի խոցելիությունը, ինչպես նաեւ երկրի համար կավելանա արտաքին տնտեսական օգուտը: «Մենք կկարողանանք նաեւ պատվաստանյութը մատակարարել արտասահմանյան շուկա»,-հավելել Է Սիյյարտոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր