211652_close_icon
views-count6512 դիտում article-date 16:12 24-08-2021

Ճապոնիայում մահապատժի են դատապարտել յակուձայի ամենավտանգավոր խմբավորման ղեկավարին

Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքի շրջանային դատարանը մահապատժի է դատապարտել յակուձայի (ճապոնական մաֆիա) խմբավորման՝ «Կուդոկայ» խոշոր գանգստերական սինդիկատի ղեկավարին, որին պաշտոնապես «հատկապես վտանգավոր» կարգավիճակ էր տրվել: Գրում է fnn.jp

Դատավճիռը կայացվել է 74-ամյա Սատորու Նոմուրայի նկատմամբ, որը ձերբակալվել էր 2014 թվականին: Նրանց մեղադրանք է առաջադրվել 1998 թվականին Կիտակյուսյու քաղաքի ձկնորդական միավորումներից մեկի ղեկավարին սպանելու, ինչպես նաև ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Նոմուրան իրեն մեղավոր չի ճանաչել:

 «Կուդոկայ» խմբավորումը, նախքան 2014 թվականին ոստիկանների կողմից տապալումը, մոտ 950 պրոֆեսիոնալ գանգստերի էր միավորում: Ճապոնիայում հանցավոր խմբավորումների թվաքանակը նվազում է մի քանի տարի շարունակ և ներկայում կազմված է մոտ 26․000 անդամից:

Նմանատիպ նյութեր