211652_close_icon
views-count2005 դիտում article-date 15:21 24-08-2021

Կառավարության ծրագիրն ենք քննարկում, խոստումներ տալիս, բայց անվտանգային ու մարդկանց կյանքի իրավունքը, սեփականության իրավունքը չենք կարողանում պահպանել. Թագուհի Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մայիսի 11-ից Գեղարքունիքի մարզում են գտնվում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները, և մի շարք բնակավայրերի ջրամատակարարումն ապահովող ջրամբարն այժմ գտնվում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, այլընտրանքային ինչ-որ բան մշակվե՞լ է: ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը այս հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հաջորդիվ պատգամավորը հայտարարեց՝ Կութ համայնքից ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մոտ 80 գլուխ անասուն են հափշտակել: «Մենք հիմա Կառավարության ծրագիրն ենք քննարկում, խոստումներ և տեսլական ենք ներկայացնում, բայց տարրական անվտանգային ու մարդկանց կյանքի իրավունքը չենք կարողանում պահպանել, չենք կարողանում սեփականության իրավունքը պահպանել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ հակամարտության ողջ ընթացքում հազարավոր գլուխ անասուններ են հափշտակվել, հարյուրավոր քրգործեր են հարուցվել, որոնց մի մասը չի բացահայտվել, հազարավոր տներ, ենթակառուցվածքներ են վնասվել: «Երբ մենք խոսում ենք տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին, խոսում ենք նաև այդ օրակարգն սպասարկելու մասին»,- ասաց նա՝ ներկայացնելով Տավուշի սահմանամերձ բնակավայրերում կատարած աշխատաննքերն ու ընդգծելով, թե աշխատանքներ կատարվելու են նաև մյուս բոլոր սահմանամերձ ու սահմանապահ բնակավայրերում:

Թագուհի Թովմասյանը, օգտվելով արձագանքի հնարավարությունից, վարչապետին ներկայացրեց նաև ԱԺ-ում աշխատող լրագրողների բողոքը, որոնք այսօր ԱԺ օթյակում ակցիա են իրականացրել՝ սահմանափակումների վերացման պահանջով:

Փաշինյանը պատասխանեց, թե Կառավարության ծրագրում լրագրողական էթիկայի կարգավորման առնչությամբ կոնկրետ առաջարկ ունեն: «Կարծում ենք՝ պետք է օրենսդրական փոփոխություն առաջարկենք, որով սահմանենք ինստիտուտ, երբ լրագրողներն իրենք իրենց գործունեության որոշակի կանոններ կմշակեն և իրենք կհետևեն այդ կանոնների ներկայացմանը: Բայց մենք շատ աննախադեպ իրավիճակներ ունենք, և Կառավարությունը ստիպված է և պարտավոր է աննախադեպ իրավիճակներին անդրադառնալ աննախադեպ քայլերով: Թույլ չեմ տալու՝ ժողովրդավարությունը ամենաթողության հարթակ դառնա»,- ասաց վարչապետը։

Նմանատիպ նյութեր